Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ միասնական տոմսային համակարգի ներդրմամբ, երբ «Երևան ավտոբուս»-ը այլևս բացարձակ կապ չունի գումարի հետ, կանխիկ գումարը այլևս չկա, գումարների մուտքը նվազել է:
«Երբ որ կանխիկ ընդհանրապես չկա, պետք է ավելի շատ գումար հավաքագրվի, բայց հակառակն է տեղի ունենում: Մասնավորը դուրս է եկել, արդեն մասնավոր չկա, շարժակազմն ավելացել է, որի հետևանքով իրենց մուտքերը նվազագույնը պետք է ավելանար, բայց հակառակն է տեղի ունեցել»։
Մանուկյանի խոսքով` հավաքագրված գումարը կորում է.
«Հավաքված գումարը պետք է փոխանցվի «Երևան ավտոբուսին», մետրոպոլիտենին, բայց այդ գումարը կորում է, չկա: Փոխանակ աճ գրանցվի, ստվերը մեծացել է։ Մոտավորապես 40 տոկոս գումարը պակասել է, այնինչ իրենք ասում են 50 տոկոս ստվեր կա։ Այս պարագայում փոխանակ 2 անգամ ավելանա, երկու անգամ պակասում է գումարը։ Իմ գնահատմամբ, սա տեխնիկական խնդիր չէ»,- ասաց Մեսրոպ Մանուկյանը։
Նա նկատեց, որ տարվա սկզբում հպարտանում էին, որ նախորդ տարվա համեմատ մեկ շաբաթում 75 մլն-ի փոխարեն հավաքագրել են 90 մլն դրամ, սակայն այդ մեկ տարում 25 տոկոսով ավելի նոր ավտոբուսներ են գնել, ինչը նշանակում է, որ այդ 90 մլն-ը պետք է շատ ավելին լիներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում