Թրամփը կրկին ԱՄՆ նախագահն է։ Նրա երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ ժամեր առաջ։
Նախագահ Թրամփը նշեց, որ պատրաստվում է տնտեսական էքսպերիմենտ անել, որը երբեք չի փորձարկվել։ Նա պատրաստվում է իրականացնել հարկերի կրճատման և մաքսատուրքերի ավելացման օրակարգը։
ԱՄՆ նախագահն ասել է, որ կհայտարարի ազգային էներգետիկ արտակարգ դրություն: Թրամփը բացատրել է, որ մտադիր է համալրել երկրի էներգետիկ պաշարները և սկսել ամերիկյան էներգառեսուրսների արտահանումն ամբողջ աշխարհում։
«Գնաճի ճգնաժամը պայմանավորված էր մեծածավալ գերծախսերով և էներգակիրների գների աճով։ Եվ դրա համար այսօր ես կհայտարարեմ էներգետիկ արտակարգ դրություն։ Արդյունահանելու ենք, արդյունահանելու ենք, արդյունահանելու ենք»,- ասել է նա:
Բացի այդ՝ Թրամփի կառավարությունը կպայքարի ռեկորդային գնաճի դեմ։ Թրամփը նաև խոստացել է բարեփոխել երկրի առևտրային համակարգը։
Թրամփը կստորագրի հրամաններ, որոնք կբացեն նավթի և գազի հորատումները Ալյասկայում, վերջ կդնեն Բայդենի վարչակազմի քաղաքականությանը, որը խրախուսում է էլեկտրական մեքենաների ընդունումը։
«Ես կուղղորդեմ իմ կաբինետի բոլոր անդամներին կառավարել իրենց տրամադրության տակ գտնվող հսկայական լիազորությունները՝ հաղթելու ռեկորդային գնաճը և արագորեն իջեցնելու ծախսերն ու գները», — ասել է նա:
Մի քանի ամերիկացի միլիարդատերեր՝ Amazon ընկերության Ջեֆ Բեզոսը, Meta-ի Մարկ Ցուկերբերգը և Tesla-ի և X-ի սեփականատեր Իլոն Մասկը, ներկա էին երդմնակալությանը՝ հետևելով արարողությանը: Ներկա էր նաև TikTok-ի գործադիր տնօրեն Շոու Զի Չուն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում