🔸Կատարելությունը անհասանելի է: Սակայն եթե մենք ձգտենք կատարելության՝ մենք կհասնենք անհավանական արդյունքների:
Վինս Լոմբարդի
🔸Կյանքը 10%-ով բաղկացած է նրանից, թե ինչ է կատարվում ինձ հետ և 90%-ով՝ իմ վերաբերմունքից դրան:
Չարլզ Սվինդոլ
🔸Եթե դուք ուշադրություն եք դարձնում այն բանի վրա, թե ինչ ունեք այս կյանքում՝ դուք միշտ կունենաք ավելին: Եթե Դուք կենտրոնանում եք այն բանի վրա, թե ինչ չունեք՝ դուք երբեք բավարարված չեք լինի:
Օփրա Ուինֆրի
🔸Հիշե՛ք, ոչ ոք, երբեք չի կարող առանց ձեր համաձայնության ստիպել զգալ ձեզ թերի:
Էլեոնոր Ռուզվելտ
🔸Ես չեմ կարող փոխել քամու արագությունը: Բայց ես կարող եմ թեքել առագաստներս այնպես, որ միշտ կարող եմ հասնել իմ նշանակետին:
Ջիմի Դին
🔸Որպեսզի լեզու գտնեք ինքներդ ձեզ հետ՝ օգտագործեք գլուխը, ուրիշների հետ՝ սիրտը:
Էլեոնոր Ռուզվելտ
🔸Մեզնից շատերը չեն ապրում իրենց երազանքներով, որովհետև ապրում են վախերով:
Լես Բրաուն
🔸Միշտ հիշեք, որ փողն ամենակարևորը չէ, սակայն նման անհեթեթություն ասելուց առաջ համոզվեք, որ բավականաչափ գումար ունեք:
Իրլ Ուիլսոն
🔸Եթե փողը լիներ մեր կյանքի գլխավոր նպատակը, մենք վաղուց վաճառած կլինեինք ընկերությունը և հիմա արևայրուք կընդունեինք լողափում պառկած:
Լարի Փեյջ
🔸Դեպի հսկայական հարստություն ճանապարհը ընկած է պասիվ եկամուտի միջոցով: Եկամուտ, որը անընդհատ գալիս է՝ անկախ ձեր ջանքերից:
Ջոն Ռոքֆելլեր
🔸Երբ գործը հասնում է փողին, ամենաճիշտ քաղաքականությունն ազնվությունն է:
Մարկ Տվեն
🔸 Կյանքում ամենամեծ հաճույքը դա անել այն, ինչ մարդիկ կարծում են, որ անհնար է:
Ուոլթ Դիսնեյ
🔸 Կյանքն իմաստ չունի, եթե մենք այն իմաստալից չենք դարձնում։
Կոկո Շանել
🔸 Մի վախեցիր դանդաղ լինելուց, վախեցիր տեղում մնալուց։
Քիթ Մարոնի
🔸 Մարդիկ տարիքի հետ ավելի խելացի չեն դառնում. Նրանք ուղղակի ավելի զգուշավոր են դառնում։
Հեմինգուեյ
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում