Կանադայի չորս խոշորագույն վարկատուները ուրբաթ հայտարարեցին, որ դուրս են գալիս համաշխարհային բանկային հատվածի կլիմայի կոալիցիայից՝ միանալով ԱՄՆ-ի վեց խոշորագույն բանկերին:
Այս մասին հայտնում է Reuters-ը։
Թրամփը քննադատել է կառավարության ջանքերը՝ ուղղված կլիմայի փոփոխության քաղաքականության ձևավորմանը: Կանադական չորս բանկերի՝ TD Bank-ի, Bank of Montreal-ի, National Bank of Canada-ի և Canadian Imperial Bank of Commerce-ի դուրս գալը «Net-Zero Banking Alliance» կլիմայական դաշինքից սկսվել է դեկտեմբերի 6-ին Goldman Sachs-ի հայտարարությամբ:
Կանադական բանկերը առանձին հայտարարություններով նշել են, որ պատրաստ են աշխատել դաշինքից դուրս և մշակել կլիմայի վերաբերյալ իրենց ռազմավարությունը:
Net-Zero Banking Alliance-ը՝ ՄԱԿ-ի նախաձեռնությունը, որը հիմնադրվել է Կանադայի բանկի նախկին կառավարիչ Մարկ Քարնիի կողմից, մեկնարկել է 2021 թվականին՝ խրախուսելու ֆինանսական հաստատություններին սահմանափակել կլիմայի փոփոխության ազդեցությունը և հասնել զուտ զրոյական արտանետումների:
Վերջին երկու ամսվա ընթացքում դաշինքը լքել են նաև Wells Fargo-ն, Citi-ն, Bank of America-ն, Morgan Stanley-ն և JPMorgan-ը:
Հիշեցնենք.
Եվրամիությունը և Մեքսիկան պայմանավորվել են նորացված ազատ առևտրի համաձայնագրի շուրջ, թեև երկու երկրներն էլ ճնշման տակ են գտնվում նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, ով սպառնում է նրանց մաքսատուրքերի նոր փուլով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում