Մետրոն կհամալրվի նոր օդորակիչներով, քանի որ հներն արդեն 40 տարվա են։
Հզոր օդորակիչները կառավարվելու են մեկ կետից և արտակարգ, վթարային իրավիճակներում՝ հրդեհի կամ ծխահարության դեպքում, վճռորոշ նշանակություն են ունենալու ուղևորների տարհանման համար։ Այս մասին կառավարության նիստին հայտնեց Գնել Սանոսյանը։
Օդորակիչների գնման համար բյուջեից կհատկացվի 480 մլն դրամ, ևս 19.4 մլն դրամ էլ` սլաքային փոխարինիչ կոչվող սարքավորումների գնման ու գործողները նորերով փոխարինելու համար։
Կառավարությունը ևս 150 մլն դրամ կհատկացվի նաև մետրոյի համար տարբեր գնումներ կատարելու նպատակով` վագոնների պահեստամասեր,մալուխներ, լուսավորության ցանց և այլն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում