Թվեր, փաստեր և ֆինանսներ․ ամփոփում ենք շաբաթը Banksnews-ի հետ
4,8 տրլն. դրամ․ ճիշտ այսքան է Հայաստանի պետական պարտքը 2024թ․սեպտեմբերի 30-ի դրությամբ։ 2023թ․-ի համեմատ մեր պետպարտքն աճել է 5,5%-ով։
Հարսանիքին կամ ծննդյան օրվան նվեր ստացած գումարդ ևս պետք է հայտարարագրես: Մեկնարկել է ֆիզանձանց եկամուտների հայտարարագրումը: Ձեր բոլոր եկամուտները պետք է հայտարարգրել տարեկան մեկ անգամ՝ հեռախոսում ներբեռնելով Self Portal հավելվածը:
Հայտարարագրումը պետք է սկսել հենց աշխատավարձից: Ի դեպ, ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձը 2024թ․ նոյեմբերին կազմել է ֏ 291,061։ 2023թ․ նույն ամսվա համեմատ այն աճել է մոտ 6%-ով։
Գանք տնտեսությանը: 2023թ․ դրությամբ մեր արտաքին առևտրում առաջատար է Ռուսաստանը, արտահանման 41% և ներմուծման 34% ծավալով։
Իսկ 2024թ․ նոյեմբերին արտահանման և ներմուծման ծավալները կազմել են համապատասխանաբար $752մլն և $1,166 մլն։ Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արտահանումը կրճատվել է 35%, ներմուծումը՝ 21%-ով։
Եվ վերջում՝ 2024 թվականի դեկտեմբերին Հայաստան է այցելել 130 148 զբոսաշրջիկ։ 2023թ․–ի համեմատ այցելությունների թիվը նվազել է 2561-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում