Ավստրիական Noyb կազմակերպությունը բողոք է ներկայացրել TikTok, Shein, Xiaomi և երեք չինական այլ ընկերությունների դեմ՝ ԵՄ-ից Չինաստան օգտատերերի տվյալների անօրինական փոխանցման համար, հայտնում է Reuters-ը։
Բողոքներ են ներկայացվել հինգ երկրներում, այդ թվում՝ Հունաստանում և Նիդեռլանդներում՝ պահանջելով դադարեցնել տվյալների փոխանցումը և կիրառել ընկերությունների համաշխարհային եկամուտների մինչև 4%-ի չափով տուգանքներ։
Ըստ Noyb-ի՝ TikTok-ը, Shein-ը, Xiaomi-ն և AliExpress-ը խոստովանում են տվյալների փոխանցումը, մինչդեռ Temu-ն և WeChat-ն այն ուղարկում են «երրորդ երկրներ», հավանաբար՝ Չինաստան: Xiaomi-ն հայտարարել է համագործակցելու պատրաստակամության մասին, իսկ մյուսները չեն մեկնաբանել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում