Ռուսական Forbes-ը ևս անդրադարձել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարությանը, որում խոսում է ԵԱՏՄ-ից Հայաստանից դուրս գալու վտանգներին։
Forbes-ը գրում է․
«Հայ ձեռներեցների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ Ռուսաստանի հայ գործարար համայնքի ներկայացուցիչները մտահոգված են ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու քննարկումներով։
«Համաշխարհային տնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերների համատեքստում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին չափազանց կարևոր է երկրի տնտեսության կայունության համար, որտեղ արտաքին առևտրաշրջանառության գրեթե կեսը գալիս է միության երկրներից։ Այսօր չափազանց կարևոր է կենտրոնանալ ազգային անվտանգության խնդիրների վրա, այդ թվում՝ տնտեսական կայունության և մրցունակության բարձրացման միջոցով, և ոչ թե քաղաքական հավակնությունները վեր դասել տնտեսական շահերից։ Նման մոտեցման հետևանքների օրինակները կարող ենք տեսնել Վրաստանի իրավիճակում, որտեղ քաղաքական որոշումները բացասաբար են ազդել երկրի կայունության վրա»,- ասաց Կարապետյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում