Telegram մեսենջերի հիմնադիր, գործարար Պավել Դուրովը ֆրանսիացի դատավորներին հայտնել է մեսենջերի մոդերատորությունը բարելավելու իր մտադրության մասին։ Այս մասին հունվարի 17-ին հայտնել է FranceInfo ֆրանսիական հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։
«Պավել Դուրովն իր երեք փաստաբանների ուղեկցությամբ պատասխանեց դատավորների հարցին և խոստացավ, որ Telegram-ը մտադիր է «բարելավել իր մոդերավորման ընթացակարգերը»։ Նա նաև հայտնել է, որ սոցցանցը օրենքն խախտելու համար ամեն ամիս ջնջում է 15-ից 20 միլիոն օգտատերերի հաշիվներ»,— ասվում է հրապարակման մեջ։
Հրատարակության համաձայն՝ չնայած Դուրովի ձեռնարկած միջոցներին, հանցագործների կողմից Telegram-ի օգտագործումը միայն աճել է։ Այսպես, 2017 թվականից մինչև 2024 թվականն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է մեսենջերի միջոցով կատարված շուրջ 2 հազար հանցագործություն, նշվում է նյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում