X առցանց հարթակի ալգորիթմների աշխատանքին վերաբերող ներքին փաստաթղթե ր է պահանջում Եվրահանձնաժողովը։ Այսպիոսվ, Եվրահանձնաժողով ընդլայնում է Իլոն Մասկի X-ի հանդեպ հետաքննությունը։
Պահանջված փաստաթղթերի շարքում օգտատերերի համար առաջարկությունների համակարգերն են։ Դրա համար սահմանվել է վերջնաժամկետ՝ փետրվարի 15-ը։
Եվրահանձնաժողովը ճնշման տակ է հայտնվել X-ի դեմ հետաքննությունը խստացնելու կոչերի կապակցությամբ այն բանից հետո, երբ Մասկը՝ հանդես գալով որպես ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական, միջամտել է Գերմանիայում նախընտրական քարոզարշավին և աջակցություն է հայտնել «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանը։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը քննադատել է սա՝ որպես «բացարձակ անթույլատրելի» վարքագիծ։ Եվրոպական խորհրդարանը նույնպես պահանջում է խստացնել մոտեցումը։ Երեքշաբթի օրը Ստրասբուրգում կանցկացվի լիագումար քննարկում այս թեմայով՝ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց մեկ օր հետո։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում