Որո՞նք են աշխարհի ամենաճշտապահ ավիաընկերությունները 2024 թ. դրությամբ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Ժամանակակից աշխարհի տեխնոլոգիական հեղափոխությունները ընթանում են տարբեր ոլորտներում՝ նպաստելով այնպիսի խնդիրների լուծմանը, որոնք երկար տարիներ թվում էին անիրականանալի ու անհավանական։ Այս առումով հետաքրքիր է օդային տրանսպորտի զարգացումը։ Ներկայումս նախագծվում են ինքնաթիռներ, որոնց արագությունն էապես տարբերվում է նախկին մոդելներից։

Բացի այդ, մեր օրերում արդեն ավիաընկերությունների և օդանավակայանների սպասարկումն իրականացվում է ավելի պատշաճ և պրոֆեսիոնալ կերպով, իսկ որոշ օդանավակայաններ աշխատում են առավելագույն ճշգրտությամբ:

Ահա թե որոնք են 2024թ․ ամենաճշտապահ ավիաընկերությունները․

Համաձայն Ավիացիոն վերլուծական Cirium ընկերության տվյալների՝  ամենաճշտապահ ավիաընկերության տիտղոսը պատկանում է մեքսիկական Aeromexico ավիաընկերությանը։ 2024թ․ Aeromexico-ի կողմից  իրականացված 196,611 թռիչքներից մոտ 87%-ի դեպքում վայրէջքը կատարվել է ժամանակին։

Երկրորդ հորիզոնականում է Սաուդյան Արաբիային պատկանող Saudia ավիաընկերությունը, որի ճշտապահության աստիճանը մոտ 86% է կազմում։

Երրորդ տեղում է հայտնվել Delta AirLines ամերիկյան ավիաընկերությունը՝ ճշտապահության մոտ 84% ցուցանիշով։
Ամենաճշտապահների ցանկը եզրափակում է United Airlines ավիաընկերությունը.  2024թ․ իրականացրել է 1․6 մլն թռիչք, որից մոտ 80%-ի պարագայում վայրէջքը կատարվել է ճիշտ ժամանակին։

Կիսվեք այս հոդվածով