Եթե կարծում եք` Հայաստանն աշխարհի ամենափոքր տնտեսություններից մեկն է, ապա շտապենք հիասթափեցնել։
Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանից շատ ավելի փոքր տնտեսություններ էլ կան, որոնք բոլորն էլ գտնվում են կղզիների կամ արշիպելագների վրա, և ունեն սակավաթիվ բնակչություն։ Այս երկու կարևոր հանգամանքը սահմանափակում են այս երկրների տնտեսական աճի պոտենցիալը։ Իսկ տնտեսության հիմնական ոլորտներն են գյուղատնտեսությունը, ձկնորսությունը և զբոսաշրջությունը։
Աշխարհի ամենափոքր տնտեսությունների տասնյակին կարող ենք ծանոթանալ ստորև բերված գծապատկերում․
Առաջին հորիզոնականում է հայտնվել Տուվալու պետությունը, որը տեղակայված 26 քկմ կղզու վրա։ Տուվալույում ապրում է ընդամենը 9 հզր մարդ, իսկ 2025թ․ երկրի ՀՆԱ-ն կկազմի մոտ $0.08 մլրդ, որը ձևավորվել է ձկնորսության համար տրվող լիցենզիաներով, գյուղատնտեսությամբ, ինչպես նաև «․TV» ինտերնետային տիրույթի վարձույթով։
Երկրորդ հորիզոնականում է Նաուրուն, որի տարածքը կազմում է ընդամենը 21 քկմ, բնակչության թվաքանակը՝ 12 հզր մարդ, իսկ 2025թ․ ՀՆԱ-ն կհաստատվի $0․2 մլրդ մակարդակում։ Այն կձևավորվի ձկնորսության համար տվրող լիցենզիաներով, ֆոսֆատի արտահանմամբ և միգրանտների տարանցման կենտրոն լինելու արդյունքում։ Նկատենք, որ 2010թ․ սկսած Ավստրալիայի իշխանությունները վճարում են Նաուրուին հսկայական գումարներ միգրանտներին սեփական երկրում պահելու համար։
Երրորդ տեղում է հայտնվել Մարշալյան կղզիներ պետությունը, որի տարածքը կազմում է 181 քկմ, իսկ բնակչության թվաքանակը՝ 36 հզր մարդ։ Այս պայմաններում 2025թ․ երկրի ՀՆԱ-ն կազմելու է $0․3 մլրդ, որի ձևավորումը պայմանավորված է լինելու գյուղատնտեսությամբ, ձկնոսրության լիցենզիաներով և կոպրայի կամ կոկոսի յուղի արտահանմամբ։
Ցուցակի 5-րդ հորիզոնականում է հայտնվել Պալաու պետությունը, որը տեղակայված է 459 քկմ տարածքում։ Երկրի բնակչության թվաքանակը կազմում է 18 հզր մարդ։ Կանխատեսվում է, որ 2025թ․ երկրի ՀՆԱ-ն կկազմի $0․4 մլրդ։ Պալաու տնտեսությունը «շնչում» է այնպիսի ոլորտների հաշվին, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, ձկնորսությունը և զբոսաշրջությունը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում