Իսպանիայի իշխանությունները նախատեսում են մինչև 100% -ի չափով հարկ սահմանել անշարժ գույքի արժեքի վրա, որը ձեռք է բերվում ոչ ռեզիդենտների կողմից այն երկրներից, որոնք չեն հանդիսանում ԵՄ անդամ: Փաստացի, այս ցուցակում է հայտնվել նաև Մեծ Բրիտանիան, փոխանցում է BBC-ն։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է.
Կտրուկ միջոցներ է անհրաժեշտ ձեռնարկել երկրում բնակարանային խնդիրը լուծելու համար: Արեւմուտքի առջեւ վճռորոշ խնդիր է դրված՝ չդառնալ հասարակություն, որը բաժանված է երկու դասի՝ հարուստ հողատերերի եւ աղքատ վարձակալների:
Իսպանիայի վարչապետի կարծիքով` ԵՄ ոչ ռեզիդենտները 2023թ․ Իսպանիայում 27 հզր անշարժ գույք են գնել, ոչ թե բնակարաններում ապրելու, այլ դրանցից գումար վաստակելու համար:
Գերմանական տնտեսությունը կորցնում է իր երբեմնի ճկունությունը
Սանչեսը լրացուցիչ մանրամասներ չի ներկայացրել, թե ինչպես է գործելու հարկը, և ոչ էլ առաջարկը խորհրդարանի հաստատմանը ներկայացնելու ժամկետները: Վարչապետի գերատեսչությունը առաջարկվող քաղաքականությունը բնութագրել է որպես բնակարանների գնումը սահմանափակելու միջոց այն օտարերկրացիների կողմից, որոնք չեն հանդիսանում ԵՄ անդամ:
Ի դեպ, Իսպանիայում մարդիկ դասակարգվում են որպես ոչ ռեզիդենտ, եթե նրանք երկրում ապրում են տարեկան 183 օրից պակաս:
Սանչեսը չի ներկայացրել այլ մանրամասներ այն մասին, թե ինչպես է հարկը գործելու, ոչ էլ ժամանակացույց՝ այն խորհրդարանի հաստատմանը ներկայացնելու համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում