Ուշադիր եղիր, թե ինչ ես մտածում. դրանք բառեր են դառնում: Ուշադիր եղիր բառերիդ. դրանք արարքներ են դառնում: Ուշադիր եղիր արարքներիդ. դրանք սովորություն են դառնում: Ուշադիր եղիր սովորություններիդ. դրանք բնավորություն են դառնում: Ուշադիր եղիր բնավորությանդ. այն ճակատագիր է դառնում:
Լաո Ցզե
Այնտեղ, ուր վերջանում է ցանկությունը, վերջանում է նաև մարդը։
Լ. Ֆոյերբախ
Վատ է, երբ մարդ չունի այնպիսի մի բան, հանուն որի նա պատրաստ է մեռնել։
Լ.Ն. Տոլստոյ
Որևէ նպատակի հիրավի լուրջ ձգտելը նրան հասնելու հաջողության կեսն է։
Վ. Հումբոլդտ
Կան մարդիկ, որոնք ապրում են առանց որևէ նպատակի, անցնում են աշխարհով, ինչպես ցողունը գետով` նրանք չեն գնում, նրանց քշում են։
Սենեկա
Եթե նպատակ չկա` ոչ մի բան չես անի, և եթե նպատակն աննշան է, ոչ մի մեծ բան չես անի։
Դ. Դիդրո
Ես չէի ցանկանում նավախցում մնալ, այլ ցանկանում էի դուրս գալ կայմի առաջ ու աշխարհի տախտակամածին, որովհետև հենց այդտեղից կարող էի ավելի լավ տեսնել լուսնի լույսը լեռների միջից: Ես չեմ ցանկանում հիմա իջնել ներքև:
Հենրի Դեյվիդ Թորու
Մենք անում ենք լավագույնը, որ կարող ենք, ու մենք ամենաերջանիկն ենք, երբ մենք ամբողջությամբ ներգրավված ենք այն աշխատանքում, որը վայելում ենք մեր այն նպատակին տանող ճանապարհորդության ժամանակ, որ դրել ենք մեր առջև: Դա իմաստ է հաղորդում մեր ազատ ժամանակին ու հանգստություն` մեր քնին: Այն կյանքում մնացած ամեն ինչ այնքան հրաշալի է դարձնում, այնքան արժեքավոր:
Էրլ Նայթինգեյլ
Փորձառությունը ինձ մի քանի բան է սովորեցրել: Առաջինը պետք է լսես ներքին ձայնիդ, որքան էլ ամեն ինչ հրաշալի ներկայացված լինի թղթի վրա: Երկրորդը, որ դու հիմնականում ավելի լավ էս գլուխ հանում իրավիճակից, երբ կառչում ես քո նրանից, ինչ գիտես: Եվ երրորդը` երբեմն քո լավագույն ներդրումները, այն ներդրումներն են, որոնք դու չես կատարում:
Դոնալդ Տրամպ
Անհնարինը ուղղակի մի մեծ բառ է ,որն այս ու այն կողմ են շպրտում փոքր մարդիկ, ովքեր գտնում են, որ ավելի հեշտ է ապրել այն աշխարհում, որը տրվել է նրանց, քան հետազոտեն իրենց՝ այդ ամենը փոխելու կարողությունները: Անհնարինը փաստ չէ, դա կարիք է: Անհնարինը հայտարարություն չէ, այն հանդգնություն է: Անհնարինը հնարավոր է: Անհնարինը ժամանակավոր է: Անհնարինը ոչինչ է:
Մուհամեդ Ալի
Ոչ ոք չի ցանկանում մահանալ: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր ցանկանում են դրախտ գնալ, չեն ցանկանում մահանալ այնտեղ գնալու համար: Այնուամենայնիվ, մահը ճակատագիր է, որ բոլորս ենք կիսում: Ոչ ոք երբեք դրանից չի խուսափել: Եվ դա հենց այդպես էլ պետք լիներ, որովհետև մահը, երևի կյանքի միակ լավագույն հայտնագործությունն է: Այն կյանքի փոփոխության ազդակն է: Այն մաքրում է հինը՝ ճանապարհ բացելով նորի համար:
Սթիվ Ջոբս
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում