Այսօր 2024 թվականի արդյունքների ամփոփմանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտարարել է, որ Հարկային եկամուտները 2024 թվականին 2023 թվականի ցուցանիշի համեմատ աճել են 117 մլրդ դրամով 5,1 տոկոսով։
Հարկերի հավաքագրումն աճել է 11%-ով, իսկ ներմուծման հետ կապված մաքսատուրքերը նվազել են։ Վերջինը Հակոբյանը կապեց մեքենաների և ծխախոտի ներմուծման կրճատման հետ, ինչը, ըստ նրա, ժամանակավոր բնույթ է կրում։ Պաշտոնյան հավելեց, որ 2025 թվականին այդ գործոնի դերը զգալիորեն կնվազի, միաժամանակ ընդգծելով, որ հարկերի հավաքագրումների աճին նպաստել են նաև տնտեսության աճը և անկանխիկ վճարումների ծավալների աճը։
«2024 թվականին «ստվերի», ստուգումների և հարկային վարչարարության դեմ պայքարի շրջանակներում մեզ հաջողվել է հավաքագրել 50 միլիարդ դրամ կամ 37 տոկոսով ավելի, քան 2023 թվականին»,- նշեց նա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում