ԱՄՆ քաղաքացիները թռչնագրիպի պատճառով ձվի պակասի են բախվել

1 Min Read

Նախօրեին ամերիկյան CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ ԱՄՆ քաղաքացիները թռչնագրիպի պատճառով ձվի պակասի են բախվել։ Ըստ տվյալների՝ անցյալ տարվա նոյեմբերին և դեկտեմբերին թռչնագրիպից սատկել է ավելի քան 17 միլիոն ածան հավ։ ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը հայտնել է, որ դա 2024 թվականին վիրուսից սպանված բոլոր թռչունների գրեթե կեսն է: Այժմ ամիսներ կպահանջվեն այս հոտերը փոխարինելու համար:

Իսկ ահա Ռուսաստանում թռչնամսամթերքի արտադրությունը, ինչպես նաև դրանց գները կայուն են։ Գինը բարձրացնելու նախադրյալներ չկան, հունվարի 16-ին «Իզվեստիա»-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի թռչնամսի միության (Ռոսպիցեսոյուզ) գլխավոր տնօրեն Գալինա Բոբիլեւան։

«Համեմատ այն բանի հետ, ինչ տեղի է ունենում ԱՄՆ-ում, Ռուսաստանում արտադրությունը մնում է կայուն, գները՝ կայուն, ապրանքների՝ և՛ ձվի, և՛ մսի պահանջարկը լիովին բավարարված է»,- ընդգծել է Բոբիլևան՝ մանրամասնելով, որ շուկայում դեֆիցիտ չկա։

Նա հավելեց, որ այն դեպքերում, երբ Ռուսաստանի Դաշնությունում թռչնագրիպի փոքր բռնկումներ են լինում, արտադրությունը չի նվազում։ Միաժամանակ կենսաանվտանգության ապահովման բոլոր միջոցները ձեռնարկվում են ժամանակին։

2025 թվականին, ըստ Բոբիլևայի, նախատեսվում է ավելացնել արտադրության ծավալները, ինչպես նաև կատարել ագրոարդյունաբերական համալիրի առջեւ դրված խնդիրները։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով