Ի՞նչ հակազդող քայլի է պատրաստ Կանադան` ի պատասխան Թրամփի սպառնալից գործողությունների

1 Min Read

Եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իրականացնի իր սպառնալիքը և հավանություն տա կանադական բոլոր ապրանքների վրա 25 տոկոսի չափով սակագներ մտցնելուն, ապա Կանադան էլ 105 մլրդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների համար կմտցնի տուրքեր:

Ապրանքների այդ ցանկը հետագայում կարող է լրացվի, բայց Կանադան չի պատրաստվում առաջինը դիմել այդ քայլին: Սա կգործարկվի միայն այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը դիմի քայլի:

Կանադան նաև պատրաստվում է դադարեցնել էլեկտրաէներգիայի եւ էներգակիրների մատակարարումը Միացյալ Նահանգներ, եթե Թրամփը 25 տոկոսի չափով տուրքեր մտցնի։

 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով