Վրաստանի բնակիչների մեծ մասը չի վստահում բանկերին և իրենց խնայողությունները պահում են տանը` ըստ Վրաստանի Ազգային բանկի։
Վրաստանի Ազգային բանկի «Ֆինանսական կրթության ռազմավարություն» հաշվետու փաստաթղթում ասվում է.
▪️Երկրի բնակչության գրեթե 67%-ը խնայողություններ ունի
▪️Վրաստանի բնակիչների 11%-ը խնայողությունները պահում է բանկային հաշիվներում, 57%-ը՝ կանխիկի տեսքով, 25%-ը իր գումարը վստահում է ընտանիքի անդամներին
▪️անցած տարվա ընթացքում երկրի յուրաքանչյուր երկրորդ բնակիչ առնվազն մեկ անգամ բախվել է մի իրավիճակի, երբ իր ծախսերը գերազանցել են եկամուտը.
▪️Բնակչության 30.4%-ը նախընտրում է պարտքով գումար վերցնել՝ դիմելով ընկերներին ու ծանոթներին։
Հայտնում է Sputnik Грузия-ն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում