Պարենային ո՞ր ապրանքներն են թանկացել և որո՞նք էժանացել 2024 թվականին

1 Min Read

2024 թվականին բուսական յուղերը, կաթնամթերքը և միսը թանկացել են, հացահատիկն ու շաքարավազը էժանացել. ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներն են:

Ընդհանուր առմամբ 2024 թվականին պարենի համաշխարհային գները նվազել են 2,1%-ով։

Այսպես, հացահատիկի գների ինդեքսի միջին արժեքը կազմել է 113,5 կետ, ինչը 13,3 տոկոսով ցածր է 2023 թվականի ցուցանիշից, հաղորդում է «Ագրոէքսպորտը»։

Հացահատիկի գները, որոնք հասել են ռեկորդային մակարդակի 2022 թվականին, արդեն երկրորդ տարին անընդմեջ նվազում են։ Շաքարավազի գների ինդեքսի միջին արժեքը նախորդ տարվա համեմատ 13,2%-ով ցածր է եղել։

Միաժամանակ մսի գները 2,7%-ով գերազանցել են 2023 թվականի համապատասխան մակարդակը՝ խոզի մսի գնի նվազումը չի կարող փոխհատուցել տավարի, գառան և թռչնամսի գների աճը։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով