Մոսկվայի բորսայում մասնավոր ներդրողների թիվը գերազանցել է 35 միլիոնը

1 Min Read

Մոսկովյան բորսայում բրոքերային հաշիվներով մասնավոր ներդրողների թիվը 2024 թվականին ավելացել է 5,4 միլիոնով և հասել 35,1 միլիոնի։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ մասնավոր ներդրողները բացել են ավելի քան 64,3 միլիոն հաշիվ:

Բացի այդ, մամուլի ծառայությունը հավելել է, որ 2024 թվականին Մոսկվայի բորսայում գործարքներ է կնքել 10,2 միլիոն մարդ՝ նախորդ տարվա 7,6 միլիոնի դիմաց։ Միջին հաշվով ամսական 3,9 մլն մարդ է գործարքներ կնքել։

Մասնավոր ներդրողների մասնաբաժինը բաժնետոմսերի առուվաճառքի ծավալում 2024 թվականին միջինը կազմել է 74%, պարտատոմսերի առուվաճառքի ծավալում՝ 34%, իսկ ֆյուչերսային շուկայում՝ 62%։ Նրանք մոսկովյան բորսայում արժեթղթերում ներդրել են ավելի քան 1,3 տրիլիոն ռուբլի, այդ թվում՝ 570,6 միլիարդ ռուբլի՝ բորսայական ֆոնդերում և 859,3 միլիարդ ռուբլի՝ պարտատոմսերում։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով