Կարողացել ենք էապես կրճատել անապահովության համակարգում գտնվող ընտանիքների թիվը: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«90 հազարից այդ թիվն իջեցրել ենք 30 հազարով: Վերջին թարմ տվյալներով՝ անապահովության համակարգում հիմա կա 60 հազար ընտանիք, այսինքն՝ սա նույնպես բավականին մեծ թիվ է 2021-ից հետո: Եվ կրկին սա միայն չենք վերագրում մեր վարչարարությանը, սա նաև մեծապես առնչվում է երկրի տնտեսական ակտիվությանը և մարդկանց՝ տարբեր ոլորտներում ներգրավվելու հետ»,- ասաց նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում