Կիմ Չեն Ընը հյուսիսկորեական առևտրի կենտրոնում բացել է Ikea-ի կեղծ խանութ

2 Min Read

Հյուսիսային Կորեայում  բացվել է Ikea-ի կեղծ խանութ։ Երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը նույնիսկ չփորձեց քողարկել խանութի կեղծ լինելը՝ օգտագործելով շվեդական մանրածախ հսկայի անունն ու պատկերանշանը:

Շվեդական Ikea-ն պաշտոնապես հայտարարեց, որ ինքը չունի մասնաճյուղեր Հս․ Կորեայում։ Հետաքրքիրն այն է, որ հյուսիսկորեացիներն ամեն ինչ արել են, որպեսզի կորեական նորաբաց խանութ-սրահն իրական Ikea-ից ոչնչով չտարբերվի` ապանքների շարվածքից մինչև խանութի ոճ։

Ikea-ն հավելել է, որ մտավոր սեփականության իրավունքների խախտումները մշտապես վերահսկվում են և համապատասխան միջոցներ են ձեռնարկվում:

Անհասկանալի է՝ արդյոք հյուսիսիկորեական Ikea խանութում վաճառվում են իրական IKEA բրենդի ապրանքներ, թե դրանք ամբողջովին կեղծ են: Ինչևէ, սա առաջին դեպքը չէ։

2019թ․ Հս․ Կորեայի իշխանություններն արհամարհեցին ՄԱԿ-ի պատժամիջոցները՝ բացելով John Lewis-ի ոճի խանութ, որտեղ վաճառվում էին արևմտյան հայտնի ապրանքանիշների ապրանքատեսակներ, մինչդեռ 2006թ. ՄԱԿ-ը պատժամիջոցներ էր սահմանել՝ արգելելով արևմտյան ապրանքների վաճառքը կոմունիստական ​​երկրում, ինչը նշանակում է, որ նման խանութներն այդուհետ անօրինական կլինեն:


AliExpress-ը հայտարարել է Ռուսաստանում բոլոր գործառույթների մոտալուտ վերականգնման մասին


Չինաստանը, ըստ աղբյուրի, Հյուսիսային Կորեայի ամենամեծ առևտրային գործընկերն է, ուստի չի բացառվում, որ այս շուկայի համար նախատեսված ապրանքները մաքսանենգ ճանապարհով տեղափոխվեն Հս․ Կորեա:

Չինաստանը հայտնի է նաև որպես բարձրորակ բրենդային ապրանքատեսակների «համոզիչ պատճեններ» արտադրող, և բացառված չէ, որ Հս․ Կորեայում հայտնվել են հենց չինական պատճենները։

Կամ գուցե այլ երկրներում վաճառվելուց հետո բրենդային ապրանքատեսակները մաքսանենգ ճանապարհով են հասնում Հյուսիսային Կորեա։

 

Կիսվեք այս հոդվածով