Որքա՞ն են կազմել թվային ճանապարհով արտահանումների ծավալները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Աշխարհում մեծ տարածում է գտել ծառայությունների մատուցումը թվային ճանապարհով։ Այս միտումը շարունակ ընդլայնվում է՝ հանգեցնելով նորագույն տեխնոլոգիաների միջոցով մատուցվող ծառայությունների արտահանման ծավալների աճին։

Համաշխարհային առևտրի կազմակերպության վերջին տվյալները փաստում են, որ 2023թ․ դրությամբ աշխարհի մակարդակով մատուցվող ծառայությունների թվային ճանապարհով  արտահանման ծավալները կազմել են $4․3 տրլն` 2022թ․ համեմատ աճելով մոտ 14%-ով։ Այս ծավալներում Եվրոպայի մասնաբաժինը կազմել է մոտ 52%, Ասիայինը՝ 24%։

Հետաքրքիր է հասկանալ թվային եղանակով ծառայությունների մատուցման ծավալների կառուցվածը. 

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2023թ․ թվային ճանապարհով արտահանվող ծառայությունների ծավալների մոտ 41%-ը պատկանել է տարբեր բիզնես ծառայություններին։

21% մասնաբաժին ունեն համակարգչային ծառայությունները, որոնց արտահանման ծավալները 2023թ․ կազմել են $872 մլն։

16% մասնաբաժին ունեն ֆինանսական ծառայությունները, որոնց արտահանման ծավալները 2023թ․ կազմել են շուրջ $679 մլն։

Երրորդ տեղն են զբաղեցրել մտավոր սեփականության հետ կապված ծառայությունների արտահանման ծավալները` մոտ 11% մասնաբաժնով (մոտ $462 մլն

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով