Մոսկվայի բորսան հայտնել Է Telegram-ի ալիքներում կեղծ տեղեկությունների տարածման մասին

1 Min Read

Մոսկվայի բորսան հայտնել է Telegram-ի որոշ ալիքներում առևտրային հարթակի աշխատանքի վերաբերյալ կեղծ տեղեկություններ  հայտնվելու մասին :Այս  մասին տեղեկանում ենք   բորսայի Telegram ալիքի հաղորդագրությունից:

«Երեկ երեկոյան մի շարք Telegram ալիքներ կեղծ տեղեկատվություն են տարածել ֆոնդային բորսայում արժեթղթերի գնանշումների իբր սխալ դինամիկայի մասին։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ Մոսկվայի բորսան գործել և շարունակում է աշխատել բնականոն հունով, և  խնդիրներ չեն արձանագրվել»,- ասված է հաղորդագրությունում։

Ֆոնդային բորսայի գնանշումների և Մոսկվայի բորսայի աշխատանքի մասին ամբողջ տեղեկատվությունը հրապարակված է moex.com կայքում և հարթակի պաշտոնական Telegram ալիքում։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով