Ոչ ոք այնպես անհույս ստրկացված չէ, որքան նրանք, որ սխալմամբ կարծում են, թե ազատ են․Ոգեշնչող մտքեր հայտնիներիկց

3 Min Read

Ի վերջո, ոչ թե այն է կարևոր, թե քանի անգամ ենք շունչ քաշել, այլ այն, թե այդ պահերից քանիսն են մեր շունչը կտրել:

Շինգ Խիոնգ

Միայն մեկ իրական մեղք կա, այն էէ ինքդ քեզ համոզելը, որ երկրորդական լավագույն բանը ուղղակի երկրոդական լավագույն բանն է:

Դորիս Լեսինգ

Մեր տառապանքներից են ծնվել ամենաուժեղ հոգիները, ամենաուժեղ բնավորությունները դրոշմված են սպիներով:

Խալիլ Գիբրոն

Ոչ ոք այնպես անհույս ստրկացված չէ, որքան նրանք, որ սխալմամբ կարծում են, թե ազատ են:

Յոհան Վոկվգանգ Ֆոն Գյոթե

Անտառում հանդիպեցի երկու ճանապարհի, ու ես ընտրեցի այն մեկը, որով ավելի քիչ էին քայլել, ու հենց դա էր ամբողջ տարբերությունը: Ռոբերտ Ֆրոստ

Ինձ թվում է՝ ես գիտեմ՝ ինչու է մարդը ծիծաղում. նա միայնակ այնքան խորն է տառապում, որ ստիպված է եղել հորինել ծիծաղը: Ֆրիդրիխ Նիցշե

Գեղեցիկով երկար զմայլվելիս ես ստանում եմ ձեռքբերովի այն հաճույքը, որն առավել մաքուրն է, ամենից շատ ոգեշնչողը և ամենահզորը:

Էդգար Ալլան Պո

Յուրաքանչյուր պահ որոշում կայացնելու առաջին լավագույն բանը, որ կարող ես անել, դա ճիշտ քայլ անելն է, մյուս լավագույն բանը սխալ քայլ անելն է, իսկ վատագույնը բանը, որ կարող ես անել, դա ոչինչ չանելն է:

Թեոդր Ռուզվելտ

Եթե ինչ-որ մեկն իր ընկերների հետ հավասար չի քայլում, ամենայն հավանականությամբ, դա նրանից է, որ նա ուրիշ երաժիշտ է լսում: Թույլ տվեք, որ նա առաջ գնա այն երաժշտությանը համապատասխան, որը նա լսում է՝ ինչպիսի տեմպ էլ այն ունենա և որքան էլ հեռվից այն լսվի:

Հեննրի Դեյվիդ Թորոու

Երբ դու քեզ նայում ես համընդհանուրի տեսանկյունից, երբեմն ինչ-որ բան ներսում հուշում  կամ հիշեցնում է քեզ, որ ավելի մեծ ու ավելի լավ բաներ կան աշխարհում, որոնք արժանի են, որ դրանց մասին անհանգստանաս:

Ալբերտ Էյնշտեյն

Այս պահից 20 տարի անց դու ավելի շատ կհիասթափվես ու կափսոսաս այն բաների համար, որ չես արել, քան այն բաների համար, որ արել ես: Քանդիր պարաններն ու լողա ապահով նավահանգստից: Բռնիր քամիներն ու լողա: Հետազոտի՛ր: Երազի՛ր: Հայտնագործի՛ր:

Մարկ Տվեն

Ուշադիր եղիր, թե ինչ ես մտածում. դրանք բառեր են դառնում: Ուշադիր եղիր բառերիդ. դրանք արարքներ են դառնում: Ուշադիր եղիր արարքներիդ. դրանք սովորություն են դառնում: Ուշադիր եղիր սովորություններիդ. դրանք բնավորություն են դառնում: Ուշադիր եղիր բնավորությանդ. այն ճակատագիր է դառնում:

Լաո Ցզե

Ես չէի ցանկանում նավախցում մնալ, այլ ցանկանում էի դուրս գալ կայմի առաջ ու աշխարհի տախտակամածին, որովհետև հենց այդտեղից կարող էի ավելի լավ տեսնել լուսնի լույսը լեռների միջից: Ես չեմ ցանկանում հիմա իջնել ներքև:

Հենրի Դեյվիդ Թորու

Կիսվեք այս հոդվածով