Զելենսկին պատասխանել է Ռոբերտ Ֆիկոյին

1 Min Read

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի՝ գազի տարանցման դադարեցման հարցով հանդիպման հրավերին։

«Լավ, եկեք Կիև ուրբաթ օրը»,— սոցցանցում գրել է Ուկրաինայի նախագահ Հ.

 

Հիշեցնենք, որ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին առաջարկել է հանդիպել սահմանի մոտ՝ ռուսական գազի տարանցումը վերականգնելու շուրջ բանակցությունների համար։

«Ես կցանկանայի շարունակել կառուցողական երկխոսությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա»,- իր խոսքում ասել է Սլովակիայի վարչապետը։

Ֆիկոն ավելի վաղ հայտարարել էր, որ էներգետիկայի գծով տեխնիկական խմբի աշխատանքի շրջանակներում Սլովակիան մտադիր է «ճնշել» Ուկրաինային՝ վերականգնելու ռուսական գազի տարանցումը։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով