4,8 տրլն. դրամ․ այսքան է Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։ Այս մասին հունվարի 13-ին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ պետական բյուջեի 2024թ․ առաջին ինն ամիսների կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Հայաստանի պետական պարտքը 2023 թվականի համեմատ աճել է 5,5%-ով։ Ներքին պարտքը կազմել է 52%, իսկ արտաքինը՝ 48%։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում