Գազի տարանցման շուրջ բանակցությունների են հրավիրում Զելենսկիին

1 Min Read

Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ Վլադիմիր Զելենսկիին գազի տարանցման շուրջ բանակցությունների է հրավիրել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

Ֆիցոն խոստովանում է, որ ռուսական գազի տարանցման դադարեցումը Ուկրաինայով թանկ է նստել Սլովակիայի վրա։ Ֆիցոն ցանկանում է Զելենսկիին համոզել վերականգնել գազի մատակարարումը։

«Նման հանդիպումը լավ հիմք կստեղծի Ուկրաինայի տարածքով Սլովակիա և այլ երկրներ գազի մատակարարումների վերաբերյալ բաց քննարկումների համար»,- ասել է Ֆիցոն։

Ֆիցոն պնդում է, որ Եվրոպան մի քանի միլիարդ դոլարի կորուստներ է կրել գազի գների բարձրացման պատճառով, որն առաջացել է անցյալ տարի Ուկրաինայի տարածքով անցած մոտ 13,5 միլիարդ խորանարդ մետր գազի բացակայության պատճառով, այդ թվում՝ մոտ 3 միլիարդ խորանարդ մետրը Սլովակիայում սպառման համար։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով