Իսրայելական «Մոսադ» հետախուզական գործակալությունը տարիներ է ծախսել «Հեզբոլլահի» փեյջերների օգնությամբ դավադրություններ կազմակերպելու համար, հայտնում է CBS News-ը։
Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահ» ահաբեկչական խմբավորման և Իսրայելի միջև գրեթե մեկ տարի տևած պատերազմից հետո Լիբանանն իրարանցման մեջ ընկավ սեպտեմբերին, երբ պայթեցին «Հեզբոլլահի» անդամներին պատկանող հազարավոր փեյջերներ:
«Մոսադ»-ի երկու նոր թոշակառու բարձրաստիճան գործակալները, ովքեր եղել են բազմամյա գործողությունը ղեկավարողների թվում, մանրամասն նկարագրել են, թե ինչպես են նրանք ստեղծել սարքերը և դրանք փոխանցել «Հեզբոլլահ»-ին` փոխելով Իսրայելի պատերազմի սրման ընթացքը Իրանի կողմից աջակցվող խմբավորման հետ:
«Walkie-talkie»-ի և «pagers»-ի դավադրություններն ալիքային ազդեցություն ունեցան` թուլացնելով Իրանին` Լիբանանում «Հեզբոլլահի» ջախջախմամբ և Սիրիայում Ասադի ռեժիմի տապալմամբ:
«Մոսադ» -ի «walkie talkie» գործողությունը նպատակ ուներ դավադրության միջոցով պատերազմ վարել՝ լրտեսական գործակալության նշանաբանին համապատասխան: Դյուրակիր ռադիոսարքերի (ռացիաների) վերազինման աշխատանքները սկսվել են ավելի քան մեկ տասնամյակ առաջ. դա յուրովի զինատեսակ էր, մարտկոցի կամ փամփուշտի նման, որը պարունակում էր պայթուցիկ սարք: «Հեզբոլլահն» ակամա գնել է ավելի քան 16.000 պայթուցիկ սարք, որոնց մի մասն օգտագործվել է հենց իրենց դեմ սեպտեմբերի 18-ին:
Արժեքը չէր կարող շատ ցածր լինել, քանի որ Իսրայելը չէր ցանկանում «Հեզբոլլահ»-ին կասկածի առիթ տալ: «Մոսադ»-ը նաև պետք է թաքցներ վաճառողի իր ինքնությունը և համոզվեր, որ «walkie-talkie»-ները (ռացիաները) չեն կարող տեղափոխվել Իսրայել: Այսպիսով, նրանք ստեղծեցին կեղծ ընկերություններ՝ մատակարարման շղթա ներթափանցելու համար:
«Մոսադ»-ի նախկին ներկայացուցիչը նշում է, որ «իրենք ստեղծում էին երևակայական աշխարհ»։ Նրա խոսքով` իրենք համապարփակ արտադրական ընկերություն են. իրենք և՛ սցենարն էին գրում, և՛ ռեժիսորներ ու պրոդյուսերներն էին, և՛ գլխավոր դերակատարները, իսկ աշխարհն իրենց թատերաբեմն էր։
Սարքերը չունեին հետախուզական հնարավորություններ և չէին կարող օգտագործվել լրտեսելու համար։ Ըստ «Մոսադ»-ի ներկայացուցչի՝ դրանք կարող էին օգտագործվել միայն որպես ռումբեր։
«Մոսադ»-ը նաև փորձարկել է զանգի տարբերակները փեյջերների վրա։ Իրենց անհրաժեշտ էր ուշադրությունը գրավող բավական յուրահատուկ ձայն, որպեսզի ինչ-որ մեկին ստիպեին փեյջերը գրպանից հանել:
«Մոսադն» այնքան լավ աշխատանք է կատարել փեյջերի զարգացման համար, որ «Հեզբոլլահ»-ի սահմաններից դուրս մարդիկ ցանկացել են գնել իրենց արտադրանքը:
Հետախուզական գործակալությունը կարողացել էր բացահայտել նաև, որ «Հեզբոլլահ»-ը փեյջերներ էր գնում թայվանական «Gold Apollo» ընկերությունից։ «Մոսադը» ստեղծել է կեղծ ընկերություններ, այդ թվում՝ Հունգարիայում, որպեսզի «Gold Apollo»-ի իր հետ աշխատելու համար հնարավորություններ ստեղծվեն, և այդպես էլ եղավ։ Սցենարն այնպես էր գրված, որ ետնաբեմում կառավարվում էին գործընթացները, իսկ ահաբեկիչները չէին էլ պատկերացնում՝ ումից են գնում փեյջերները։ Դավադրությունը շարունակելու համար «Մոսադը» վարձեց «Gold Apollo»-ի վաճառողուհիներից մեկին, ով աշխատում էր «Հեզբոլլահ»-ի հետ և չգիտեր անգամ, որ հետախուզական գործակալությունն ուղիղ կապ ունի այդ ամենի հետ։
Իսրայելի համար հարցն այն էր, թե երբ պետք է ակտիվացվեն «քնած» ռումբերը։ Ակնարկներ կային, որ «Հեզբոլլահ»-ը կարող էր կասկածանքով վերաբերվել սարքերին, ուստի «Մոսադ»-ի ղեկավար Դադի (Դեյվիդ) Բարնեան կարգադրեց փեյջերի դավադրությունն իրականացնել սեպտեմբերի 17-ին: Նախկին գործակալի խոսքով` պայթյունները մեծ մասամբ աշխատել են այնպես, ինչպես նախատեսված էր. վիրավորվել են հիմնականում փեյջեր ունեցող մարդիկ։
«Փեյջերների հարձակումից» մեկ օր անց «Մոսադ»-ը վերջապես ակտիվացրեց 10 տարի «քնած» ռադիոսարքերը` walkie-talkie-ները : Ոմանք գնացել էին փեյջերներից սպանվածների հուղարկավորություններին:
Փեյջերի հարձակումից երկու օր անց Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլան, որը հայտնի է իր ոգևորիչ հռետորությամբ, զուսպ ելույթ ունեցավ: Նա պարտված տեսք ուներ։
«Եվ այդ ելույթի ժամանակ նրա զինվորները նայեց տեսան կոտրված առաջնորդի», — նշում է նախկին գործակալ Գաբրիելը:
Հետագա օրերին իսրայելական օդուժը հարվածներ հասցրեց Լիբանանի տարբեր թիրախներին՝ սպանելով ավելի քան 1000 մարդու, որոնցից շատերը խաղաղ բնակիչներ էին: Սեպտեմբերի 27-ին Իսրայելը հսկայական ռումբեր նետեց Նասրալլայի բունկերի վրա՝ սպանելով նրան: Իսրայել-Հեզբոլլահ հրադադարն ուժի մեջ է մտել նոյեմբերի վերջին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում