Արտահանման և ներմուծման ծավալները կրճատվել են երկնիշ թվով. նոյեմբերը` թվերով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Ուսումնասիրենք 2024թ․ նոյեմբերին գրանցված տնտեսական առանցքային ցուցանիշների վարքագիծը։ Դեռևս ԵԱՏՄ անդամ հանդիսացող Հայաստանի  տնտեսությունում նոյեմբերին արձանագրված արդյունքներն այսպիսինն են․

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2024թ․ նոյեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ֏274,167 մլն, իսկ շինարարության ծավալը՝ ֏82,477 մլն:

2024թ․ նոյեմբերին առևտրաշրջանառության ծավալը հաստատվել է ֏613,899 մլն, իսկ ծառայությունների ծավալը՝ ֏291,928 մլն մակարդակներում:

2024թ․ նոյեմբերին ՀՀ-ում արտադրվել է 860 մլն կՎտ./ժ էլեկտրաէներգիա:

ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձը սույն թվականի նոյեմբերին կազմել է ֏ 291,061։

Ինչ վերաբերում է արտահանման և ներմուծման ծավալները նոյեմբերին կազմել են համապատասխանաբար  $752մլն և $1,166 մլն։ 

Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումն ըմբռնել, եթե դրանց 2024թ․ նոյեմբերին արձանագրված մակարդակները համեմատության մեջ դրվեն 2023թ․ նոյեմբերի և 2024թ․ հոկտեմբերի  համապատասխան ցուցանիշների հետ:

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024թ․ նոյեմբերին 2023թ․ նոյեմբերի համեմատ հաստատվել է 1․2% մակարդակում։

Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների անկումը 2024թ․ նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կազմել է 19%:

2024թ․ նոյեմբերին շինարարության ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են մոտ 12%-ով, առևտրաշրջանառության ծավալները` ևս` մոտ 12%-ով։

2024թ․ նոյեմբերին 2023թ․ նույն ամսվա համեմատ ծառայությունների ծավալի աճը կազմել է մոտ 10%։ Իսկ գնաճը կազմել է 1․4%-ով։

2024թ․ նոյեմբերին 2023թ․ նույն ամսվա համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է  մոտ 6%-ով։

Արտահանման և ներմուծման ծավալները 2024թ․ նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կրճատվել  են համապատասխանաբար 35%-ով և մոտ 21%-ով։ 

Ամենամեծ անկումը 2024թ․ նոյեմբերին 2023թ․ նույն ամսվա համեմատ արձանագրվել է արտահանման ծավալներում։ 


Աշխատանքային ծանրաբեռնվածությունը Հայաստանում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Նոյեմբերին հոկտեմբերի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը չի փոխվել։ Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների անկումը 2024թ․ նոյեմբերին հոկտեմբերի համեմատ կազմել է 0․5%:

2024թ․ նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արտահանման ծավալները նվազել են մոտ 20%-ով, իսկ ներմուծման ծավալները՝ մոտ 13%-ով։

Ամենամեծ անկումը 2024թ․ նոյեմբերին հոկտեմբերին համեմատ արձանագրվել է արտահանման ծավալներում։ 

Ամփոփելով` արձանագրենք, որ 2024թ. աշնան վերջին ամսում փաստացի դիտվել է տնտեսության աճի տեմպերի զգալի դանդաղեցում։ 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով