JPMorgan Chase-ը կարգադրել է վերջ դնել հեռավար աշխատանքային մոդելին

1 Min Read

JPMorgan Chase-ը  կարգադրել է բոլոր աշխատակիցներին վերադառնալ իրենց աշխատանքին հինգօրյա աշխատանքային գրաֆիկով:

JPMorgan Chase-ը բոլոր աշխատակիցներից պահանջում է վերադառնալ գրասենյակ՝ վերջ դնելով Covid-19 համաճարակի պատճառով ստեղծված հեռավար և հիբրիդային աշխատանքի դարաշրջանին։ Մարտից հիբրիդային մոդելով աշխատող բանկի բոլոր 316 հազար աշխատակիցները պետք է շաբաթը հինգ օր ներկայանան գրասենյակ, գրում է The Guardian-ը։

Հինգ տարի անց այն բանից հետո, երբ Covid-19-ը հանկարծակի դատարկեց գրասենյակները, խոշոր ընկերությունները ձգտում են վերջ տալ հիբրիդային աշխատանքի երկար ժամանակաշրջանին և աշխատակիցներին վերադարձնել լրիվ դրույքով:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով