Պապոյանը՝ Ամուլսարի չաշխատելու դեպքում տնտեսական հետևանքների մասին

1 Min Read

Եթե Ամուլսարը չաշխատի, տնտեսական աճը կլինի ավելի ցածր, եթե Ամուլսարն աշխատի, ապա տնտեսական աճը ոչ միայն այս, այլև հաջորդ տարիներին կվերանայվի դեպի ավելի բարձր ուղղությամբ: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Ամուլսարի՝ ամբողջական ցիկլով աշխատելու պարագայում մեր ՀՆԱ-ն տարեկան 1 տոկոսով կաճի, և մեր պետությունը լրացուցիչ 120 մլն դոլար տարեկան հարկ կստանա, և լրացուցիչ կստեղծվեն մեծ թվով աշխատատեղեր, համայնքները կստանան իրենց դոտացիաները և այսպես շարունակ: Եվ այս առումով Ամուլսարի աշխատելը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն»,- ասել է նա:

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով