Դու կարող ես ունենալ այն ամենը, ինչ ցանկանաս, եթե միայն կարողանաս հրաժարվել այն մտքից, որ չես կարող անել.Ոգեշնչող և մոտիվացնող մտքեր

1 Min Read

🔸Մի տրտմիր. այն ամենն ինչ կորցնում ես, պտտվում ու հետ է գալիս քեզ մոտ այլ բանի տեսքով:

Ռումի

🔸Մենք կարող ենք բախվել բազմաթիվ պարտությունների, սակայն մենք չպետք է պարտվեք:

🔸Բոլոր մեծագույն ձեռքբերումները ժամանակ են պահանջում:

Մայա Էնջելոու

🔸Չկա մի այնպիսի մարդ, որ չկարողանա անել ավելին, քան կարծում է, թե կարող է անել:

Հենրի Ֆորդ

🔸Ինչ էլ անես, աննշան կթվա, սակայն անչափ կարևոր է, որ դու անես դա:

Մահաթմա Գանդի

🔸Հավատքը ասես օազիս լինի այն սրտում, ուր երբեք չես կաորղ հասնել մտքերի քարավանով:

Խալիլ Ջիբրան

🔸Երբեք չես կարող հատել օվկիանոսը, մինչև քաջություն չունենաս կորցնելու ցամաքի տեսիլքը:

Քրիստափոր Կոլումբոս

🔸Մի գնա այնտեղ, ուր կտանեն ճանապարհները, այլ քայլիր այնտեղ, ուր չկա ճանապարհ ու արահետ թող:

 Ռալֆ Վալդո Էմերսոն

🔸Շնորհակալ եղեք ծանր Ժամանակների համար։ Դրանք ցույց են տվել, թե որքան ուժեղ եք դուք։

Խալիլ Ջիբրան

🔸Դու կարող ես ունենալ այն ամենը, ինչ ցանկանաս, եթե միայն կարողանաս հրաժարվել այն մտքից, որ չես կարող անել:

Ռոբերտ Էնթոնի

🔸Այն, ինչ կա մեր ետևում, ու այն, ինչ կա մեր առջև, ոչինչ է՝ համեմատած այն ամենի հետ, ինչ կա մեր մեջ:

Ռալֆ Էմերսոն

🔸Իմաստուն է այն  մարդը, ով չի տառապում այն բաների համար, որ չունի, այլ ուրախանում է այն ամենի համար, ինչ ունի:

Էպիկտիտոս

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով