Neuralink-ի ուղեղի չիպը տեղադրվել է աշխարհում երրորդ հիվանդի մոտ: Այս մասին հունվարի 11-ին հայտարարել է ամերիկացի ձեռնարկատեր, միլիարդատեր և ընկերության հիմնադիր Իլոն Մասկը։
«Մենք այժմ ունենք երեք մարդ Neuralink իմպլանտներով, և նրանք բոլորն էլ լավ են աշխատում», — ասել է Մասկը Stagwell-ի մարքեթինգի տնօրեն Մարկ Փենին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Բացի այդ, նա հավելել է, որ այս տարի նեյրոչիպերով հիվանդների թիվը կարող է հասնել 20-30 մարդու։
Ավելի վաղ՝ 2024 թվականի նոյեմբերի 26-ին, հաղորդվել էր, որ Neuralink-ը սկսում է փորձարկել տեխնոլոգիա, որը թույլ կտա անդամալույծ մարդկանց կառավարել ռոբոտ ձեռքը։ Ընկերությունն այն անվանել է ֆիզիկական ազատության վերականգնման առաջին քայլը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում