Սպիտակ տունը՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին

1 Min Read

Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները զգալիորեն կնվազեցնեն Ռուսաստանի եկամուտները։ Դրանք նաև կստիպեն Մոսկվային կատարել «դժվար ընտրություններ», ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:

Նա հիշեցրել է, որ անցյալ տարի ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, մասնավորապես՝ Գազպրոմբանկի դեմ։ Սա ծանր հարված է հասցրել Ռուսաստանի էներգետիկ ոլորտին։

«Մենք կարծում ենք, որ դա պետք է մեծացնի ճնշումը [Ռուսաստանի վրա և նպաստի 2025 թվականի և դրանից հետո Պուտինի և նրա պատերազմական տնտեսության առանց այն էլ սարսափելի տնտեսական հեռանկարին», — ասել է Սպիտակ տան խոսնակը:

Քիրբիի խոսքով՝ հակառուսական նոր պատժամիջոցները զգալիորեն կնվազեցնեն Ռուսաստանի եկամուտները և կստիպի Մոսկվային ամեն ամիս կորցնել միլիարդավոր դոլարներ։

Հարցին, թե արդյոք Թրամփի վարչակազմը պետք է գնա Կոնգրես պատժամիջոցները չեղարկելու համար, նա ասաց՝ այո։

«Ես այդպես եմ կարծում: Այսինքն՝ սա նախագահ Բայդենի որոշումն է։ Ես կթողնեմ հաջորդ վարչակազմին որոշել, թե ինչ գործադիր գործողություններ նրանք կարող են ձեռնարկել առաջ գնալու համար, եթե նրանք ցանկանում են որևէ գործողություն ձեռնարկել», — պարզաբանել է Սպիտակ տան համակարգողը:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով