Թվեր, փաստեր և ֆինանսներ, ամփոփում ենք շաբաթը Banksnews․am-ի հետ:
Որքա՞ն է թանկացել բուսայուղը, որքանո՞վ են վտանգված ՀՀ ջրային ռեսուրսները և ինչպե՞ս օգտվել տրասնպորտի արտոնյալ փաթեթից․ Շաբաթը՝ թվերով:
Հունվարի 9-ից միասնական տոմսային համակարգով ավելի մատչելի կարող են երթևեկել արտոնյալ սոցիալական խմբերը: Դրա համար պետք է փաստաթղթերով մոտենալ թաղապետարան, կամ հայտ լրացնել transport.yerevan.am կայքում: Ի դեպ, թոշակառուները պետք է ունենան Երևանի հաշվառում՝ արտոնություններից օգտվելու համար:
Անցած շաբաթ շուրջ 4 տոննա անորակ հավի միս է ոչնչացվել, բոլորն էլ՝ երևանյան մանկապարտեզներից: 3817.4 կգ թռչնամիսը տեղափոխվել է աղբավայր և թաղվել հողաշերտով։
Վիճկոմիտեն ամփոփել է անցած 2024թ․ անշարժ գույքի շուկան: Գրանցվել է 247 926 գործարք, Երևանում՝ 68946-ը, իսկ մարզերում՝ 178 980 գործարք:
Գնաճի մասին: Հայաստանում 2024 թ. հունվար–դեկտեմբերին թանկացել են`բուսական յուղը` 9,7%, սուրճը, թեյը, կակաոն` 14,6%, բանջարեղենը` 9,7%։
Վիճակագրական կոմիտեից փաստում են նաև, որ 2024 թ. հունվար–դեկտեմբերին 2023 թ. հունվար–դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 14.8 % և 1.7%–ով։
Եվ վերջում՝ ՀՀ ջրային ռեսուրսների մասին: Միջազգային նորմերով ջրի անվտանգության ցուցանիշը տատանվում է 0-100 բալ մակարդակում։ Պարզվում է` Հայաստանում ցուցանիշը 60 բալ է, այսինքն մեր ջրային ռեսուրսները վտանգավոր են և վտանգված:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում