Լոս Անջելեսում տեղի ունեցած անտառային հրդեհների հետևանքով բազմաթիվ հայտնի անձանց տներ ավերվել են։
Հրդեհները հատկապես ազդել են Մալիբու և Փասադենա շրջանների վրա, որտեղ գտնվում են բազմաթիվ հայտնիների առանձնատներ։
Ավերված տների թվում են հետևյալ հայտնիների սեփականությունները.
Էնթոնի Հոփքինս
Թոմ Հենքս
Մարկ Հեմիլ
Ադամ Բրոուդի
Սփենսեր Փրատ
Ջեյմս Վուդս
Փերիս Հիլթոն
Լեոնարդո Դի Կապրիո
Փերիս Հիլթոնը X սոցցանցում (նախկինում՝ Twitter) գրել է.
«Սիրտս կոտրված է: Ընտանիքի հետ նստել, լուրերը դիտել և ուղիղ եթերում տեսնել, թե ինչպես է երազանքիդ տունն այրվում, դա այն է, ինչ ոչ ոք երբեք չպետք է ապրի: Այդ տան հետ կապված այնքան թանկ հիշողություններ կան: Հենց այստեղ է Ֆենիքսն իր առաջին քայլերն արել, և մենք երազում էինք, որ Լոնդոնը բազում հիշարժան հիշողություններ կունենա այս վայրում»։
Բացի այդ, իրենց տներն են կորցրել նաև դերասաններ Մայլս Թելլերը, Յուջին Լևին, Բիլի Քրիսթալը և Ջոն Գուդմենը Հրդեհների հետևանքով տուժել են նաև մի շարք դպրոցներ, այդ թվում՝ «Սահակ-Մեսրոպ» հայկական վարժարանը։ Այս հրդեհները մեծ վնաս են հասցրել ինչպես հայտնիներին, այնպես էլ բազմաթիվ այլ բնակիչների, ընդգծելով բնական աղետների կանխարգելման և դրանց հետևանքների նվազեցման կարևորությունը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում