Բարեկեցության անհավանական աճը Սինգապուրում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Համաշխարհային տնտեսության պատմության հետազոտումը կարևոր նշանակություն ունի ժամանակակից տնտեսությունների համար։ Դիտարկենք Սինգապուրը։ Հարավարևելյան Ասիայի այս փոքր պետությունն անցել է բազմաթիվ փորձությունների միջով, սակայն կարողացել է հաղթահարել դրանք և դարձել աշխարհի բարեկեցիկ երկրներից մեկը։

Սինգապուրը Հայաստանից էլ փոքր տարածք ունի։ Չնայած շրջապատված լինելով բավականին «գիշատիչ» հարևաններով` կարողացել է  արտաքին և ներքին այնպիսի քաղաքականություն վարել երկրի ներսում և դրսում, որը թույլ է տվել հասնել տպավորիչ արդյունքների։

Այդ հաջողությունների մասին է վկայում բերված գծապատկերը․

Ներկայացված են Սինգապուրի և Արևմտյան Եվրոպայի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ծավալների դինամիկան 1870-2022թթ  ժամանակահատվածում։

Հաշվարկներում հաշվի է առնվել գնաճը և կյանքի գնի տարբերությունը երկրների միջև։

Վիճակագրական տվյալները ուսումնասիրելիս նկատում ենք, որ մինչև 1870- 1989թթ․ ժամանակահատվածում Արևմտյան Եվրոպայում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն գերազանցում էր Սինգապուրի ՀՆԱ՛ն գրեթե 2 անգամ։ Սակայն, իրավիճակը կտրուկ սկսվում է փոխվել 1990թ․ ի վեր։

Արդյունքում ստացվում է, որ 2022թ․ Սինգապուրի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն, որը կազմում է $80,320, մոտ 2 անգամ գերազանցում է Արևմտյան Եվրոպայի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն, որը կազմել է $41,323։ 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով