Գերմանիայի արդյունաբերական ձեռնարկությունների պատվերները նոյեմբերին նվազել են ավելի արագ տեմպերով, քան սպասվում էր. 2024թ․ նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ նվազել է 5,4 % -ով։ Փոխանցում է Interfax-ը։
Վերլուծաբանների կանխատեսումներով` ցուցանիշը պետք է պահպանվեր նախորդ ամսվա մակարդակում: Իսկ 2024թ․ հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ցուցանիշը նվազել էր 1,5% -ով։ Նախորդ ամսվա անկումը հիմնականում պայմանավորված էր ինքնաթիռների, նավերի և գնացքների պատվերների ծավալի 58,4% անկմամբ:
Սպառողական ապրանքների պատվերները 2024թ․ նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ նվազել են 7,1% -ով, արտադրության միջոցներինը՝ 9,4% — ով, մինչդեռ միջանկյալ ապրանքների պատվերներն աճել են 1,8% -ով:
Ներքին պատվերների ծավալն աճել է 3,8% — ով, մինչդեռ արտասահմանյան պատվերները նվազել են 10,8% -ով: Այդ թվում ՝ Եվրոգոտու երկրներից պատվերները նվազել են 3,8% — ով, այլ պետությունների պարագայում ՝ 14,8% -ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում