Արթիկի կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

1 Min Read

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Շահեն Քիթոյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, ք․ Արթիկ) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ մասնավորապես՝

— արտադրական շինությունների կառուցվածքն ու դասավորվածությունը չեն բացառել աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը.

— չեն եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված տաք և սառը ջրով լվացարաններ.

— պատերի որոշ հատվածներ պատված են եղել բորբոսով, գտնվել են ոչ նորոգ վիճակում.

— սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, պարագաները և բեռնարկղերը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից.

— բացվող պատուհաններն ապահովված չեն եղել միջատապաշտպան ցանցերով:

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական  գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։

Կիսվեք այս հոդվածով