Հայաստանում գնաճը 2024 թ. հունվար–դեկտեմբերին կազմել է 1,5%։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային խմիչքների) 2024 թ. հունվար–դեկտեմբերին գներն աճել են 2%–ով, ալկոհոլի և ծխախոտի գները՝ 3,8 %–ով:
Հագուստի և կոշիկի գները 2024 թ. հունվար–դեկտեմբերին նվազել են 2,6 %–ով, կոմունալ ծառայությունների գները` 0,2 %–ով:
Իսկ տրանսպորտի գներն աճել են 3,3 %–ով։
Սննդից հիմնականում 2024 թ. հունվար–դեկտեմբերին թանկացել են`
- բուսական յուղը` 9,7%,
- սուրճը, թեյը, կակաոն` 14,6%,
- բանջարեղենը` 9,7%։
Ինչ վերաբերում է ոչ պարենային ապրանքներին, ապա 2024 թ. դեկտեմբերին 2023 թ. դեկտեմբերի համեմատ գների մակարդակը նվազել է 1.8%–ով։
Մանրամասներն՝ այստեղ: