ՈՒՂԵՂՆԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Հայոց պետության անկման սկիզբը ոչ թե սկսվել է 44-օրյա պատերազմից հետո, այլ ավելի վաղ: Այն ժամանակներից, երբ հայերը սկսեցին մասսայաբար լքել սեփական հայրենիքը: Նոր անկախացած և պատերազմի մեջ հայտնված երկիրը կառուցելու փոխարեն, մեր հայրենակիցները սկսեցին մասսայաբար արտագաղթել: Դա տեղի ունեցավ իշխանությունների անհետևողական քաղաքականության արդյունքում և այսօր էլ շարունակվում է:

Ցավալին այն է, որ բազմաթիվ երիտասարդներ և միջին տարիքի անձինք իրենց հետ արտերկիր են տանում հարուստ փորձ և գաղափարներ: Ռուսական մի ամսագրում գրված էր, որ Ռուսաստանում զարգանում է գինեգործությունը, ռուսական գինեգործությունը, որը դարեր շարունակ նման համբավ չի ունեցել: Այստեղ կարելի է մտածել, որ իրենց փորձառության մի մասնիկ են փոխանցել Հայաստանից, Վրաստանից և գինեգործության բազմադարյա փորձ ունեցող տարբեր երկրներից արտագաղթած մարդիկ: Ընդ որում՝ սա միայն մեկ ոլորտն է. կան նաև այնպիսի բնագավառներ, որտեղ միգրանտները պարզապես հրաշքներ են գործում՝ ընդամենը ներդնելով իրենց մտավոր ուժը, աշխատանքային փորձն ու հնարավորությունները:

Հայաստանում արտագաղթը կարելի է կոչել նաև ուղեղների արտահոսք, որի մակարդակը կարելի է ընկալել նույնանուն համաթվի ուսումնասիրության ճանապարհով.

Գծապատկեր 1. Ուղեղների արտահոսքի համաթվի մակարդակը և դիրքը ՀՀ դեպքում 2007-2022 թվականներին

2007-2022 թվականներին Հայաստանում ուղեղների արտահոսքի համաթիվը միջինում կազմել է 6.4 բալ: Նկատենք, որ ուղեղների արտահոսքի համաթվի ցուցանիշը տատանվում է 0-10 միջակայքում և որքան փաստացի ցուցանիշը մոտենում է 10-ին, այնքան ուղեղների արտահոսքն ավելի մեծ թափով է ընթանում:

Հայաստանն իր արձանագրած ցուցանիշով միջինում հայտնվել է 69-րդ հորիզոնականում:

Ուղեղների արտահոսքի համաթվի դինամիկան կարող ենք դիտարկել ստորև բերված գծապատկերում.

Գծապատկեր 2. Ուղեղների արտահոսքի համաթվի դինամիկան ՀՀ-ում` 2007-2022 թվականներին

Առավելագույն բալն արձանագրվել է 2010 թ.-ին՝ 7 բալ: Այս ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է ժամանակին 49-րդ հորիզոնականը: 2022 թ.-ին ցուցանիշը հաստատվել է 6.7 բալ մակարդակում, որով զբաղեցրել է 42-րդ հորիզոնականը:

Կիսվեք այս հոդվածով