Ընդհանուր առմամբ Հնդկաստանը մեծ հաջողություններ է արձանագրում նորարարությունների մասով: Բազմաթիվ հնդկական IT ընկերություններ ձեռնոց են նետում համաշխարհային շուկայում իշխող ամերիկյան կորպորացիաներին: Բացի այդ՝ հնդկական նորարարական համակարգի հաջողությունների գրավականն այն է, որ խոշոր կորպորացիաներն օգտվում են անգլալեզու էժան աշխատուժի հնարավորություններից: Թեմային է անդրադարձել Sciences-world-ը։
Մի կողմից տեղի է ունենում աշխատուժի շահագործում, մյուս կողմից նորապես լիցքավորված աշխատողները գործում են նաև երկրի ներսում՝ կիսվելով իրենց հարուստ փորձով:
Այս առումով պատահական չէ հնդկական ծրագրային ապահովման հսկա «Tata Consultancy Services»-ի հաջողությունները: Վերջինիս տնօրենը՝ Ռաջեշ Գոպինաթան, հայտնում է, որ ընկերության մաքուր շահույթը նախորդ տարվա համեմատ աճել է 8.4 %-ով՝ հասնելով $ 1.3 մլրդի:
Ընկերության ղեկավարության կարծիքով այս հաջողությունները պայմանավորված են շուկայում «Cloud», «Big Data» և «Analytics» գործիքների արագ ներդրմամբ:
Սա վկայում է այն մասին, որ բիզնեսի կողմից առկա է մեծ պահանջարկ այս տեխնոլոգիաների նկատմամբ, քանի որ դրանք դարձնում են բիզնես միջավայրն առավել ճկուն և արդիական:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում