Թուրքիայում կգործի կիբերանվտանգության վարչություն

0 Min Read

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով նախագահականին կից կգործի կիբերանվտանգության վարչություն։

Նշվում է, որ վարչությունը կիբերանվտանգությունն ապահովելու նպատակով կսահմանի քաղաքականություն և ռազմավարություն, կմշակի ծրագրեր ու կիրականացնի կիբերանվտանգության իրազեկում։ Վարչությունը կունենա 135 հոգուց բաղկացած աշխատակազմ։

Նշվում է նաև, որ նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտել Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնաթերթում։

Կիսվեք այս հոդվածով