ԱՄՆ-ում սնանկությունների թվաքանակը հասել է առավելագույն մակարդակին ֆինանսական ճգնաժամից ի վեր։ 2024թ․ սնանկության համար դիմում է ներկայացրել 686 ընկերություն։ Այս թվաքանակը գերազանցվել է միայն 2010թ․, երբ սնանկության համար դիմել էր 828 ընկերություն։
2024թ․-ին 2023թ․ համեմատ սնանկությունների դիմումների թվաքանակն աճել է 8%-ով։
ԱՄՆ-ը արագորեն գնում է դեպի սնանկություն․Իլոն Մասկ
Սնանկացման վերաբերյալ տեղեկացրած ընկերություններից 30-ն ունեն $1 մլրդ ավելի պարտք։ Ֆինանսական դժվարությունների մասին է հայտնել, օրինակ, միջոցառումների կազմակերպման պարագաներ վաճառող խանութների խոշոր ցանցը՝ Party City-ին։ Վերջինս մտադիր է փակել սեփական ցանցի 700 խանութ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում