Անհնար է միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ. Պեսկովը` Հայաստանի մասին

1 Min Read

Հայաստանի հնարավոր անդամակցությունը Եվրամիությանը (ԵՄ) նրա ինքնիշխան իրավունքն է, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Սակայն, նրա կարծիքով, անհնար է լինել երկու տարբեր միջազգային կազմակերպությունների անդամ։

Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և այդ անդամակցությունը ձեռնտու է նրան, կարծում է Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցիչը համոզված է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը «շատ դրական դիվիդենտներ է տալիս Հայաստանին և՛ որպես պետության, և՛ այդ երկրի ժողովրդին»։

Նրա խոսքով, օգուտը չափվում է տոկոսներով, աճի տեմպերով, բացի այդ, ԵԱՏՄ շրջանակներում համաձայնեցված աշխատանքային մեխանիզմներն ու ինտեգրացիոն ձևաչափերը «շարունակում են աշխատել ի շահ դրանց մասնակից ժողովուրդների և երկրների»։

«Ի՞նչ է նշանակում Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին։ Հիմա դժվար է ասել, քանի որ, իհարկե, երկու տարբեր կազմակերպությունների անդամ լինելը, հիպոթետիկ ասած, անհնար է»,- ասել է Դմիտրի Պեսկովը մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա նաև հավելել է, որ պետք է հասկանալ, թե ինչպիսին է ԵՄ դիրքորոշումն այս հարցում։

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունն այսօր՝ հունվարի 9-ին, ընդունել է ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ միությանն անդամակցելու որոշումը կարող է կայացվել միայն համապետական ​​հանրաքվեից հետո։ Թե երբ այն կարող է տեղի ունենալ, դեռ հայտնի չէ։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է առաջիկա ամիսներին ԵՄ-ի հետ գործընկերության նոր ծրագրի ստորագրման մասին։

Կիսվեք այս հոդվածով