«Այս տարի մարդկանց մի մեծ զանգված, Ամանորին, որ նախընտրում էին Հայաստանում մնալ կամ անցկացնել Վրաստանում այս տարի, համենայնդեպս օդային տրանսպորտից են օգտվել: Դա ենթադրում է, որ իրենք կամ Եվրոպա են գնացել, կամ Մերձավոր Արևելք, կամ և այլ տեղ: Ամեն դեպքում, սա էլ մարդկանց բարեկեցության մակարդակի կամ առնվազն սպառողական մենտալիտետի փոփոխության արդյունք է, որ էլի բարեկեցության հետ է կապված»,-ասաց նա:
Փաշինյանը հավելել է, որ այս տարի դեպի Վրաստան հերթեր նախորդ տարիների նման չեն գոյացել։
Փաշինյանի խոսքով, երբ մարդը սկսում է գումարը ծախսել ավելի նպատակաուղղված, ասենք չի գնում հինգ տարվա համար շաքարավազ և օճառ, այլ որոշում է, որ կարող է այսօր այդ գումարը ծախսել հանգստի վրա, մտածելով, որ օճառ և շաքարավազ այնուամենայնիվ կա, սա էլ է բարեկեցության ձև:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում