Ipsos. Ինչպիսի՞ն էր 2024թ.-ը սեփական երկրի և ընտանիքի համար

2 Min Read

Աշխարհը թևակոխել է 2025թ․, որն արդեն իր առաջին օրերից սկսած իրադարձությունների հետաքրքիր զարգացումներ է խոստանում։ Մասնավորապես, Թրամփը հայտարարություններ է անում, որոնք փոխում են մարդկանց պատկերացումները քաղաքակիրթ աշխարհի մասին։

Օրինակ, Կանադային կոչ է անում դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը, Դանիային առաջարկում է վաճառել անկախության համար պայքարող Գրենլանդիան, իսկ Մեքսիկական ծոցը ցանկանում է անվանափոխել Ամերիկայի ծոց։

2025թ․ իրադարձությունների մասով իրականացվող կանխատեսումներին զուգահեռ մարդիկ փորձում են գնահատել անցած՝ 2024թ․։ Այս համատեքստում իրականացվել է հարցում  տարբեր երկրներում, որտեղ 18 և բարձր տարիքի մոտ 24 հզր մարդ պատասխանել է այն հարցին, թե որքանով է 2024թ․ վատը եղել իրենց երկրի և իրենց ընտանիքների համար։ Հարցման արդյունքները կարելի է համադրել նաև նախորդ տարիների հարցման արդյունքների հետ․

Հարցվածների 65%-ն այն կարծիքին է եղել, որ 2024թ․ վատ տարի է եղել իրենց երկրի համար։

Համադրելով այս արդյունքը նախորդ տարիների արդյունքների հետ` տեսնում ենք, որ պատասխանողների մասնաբաժինը 7 տարիների ընթացքում ցածր չի եղել 62%-ից, որն արձանագրվել է 2018թ․։ Հարցվածների 90%-ը համարել է, որ իրենց երկրի համար վատ տարի է եղել 2020թ․։

Մյուս կողմից, հարցվածների 51%-ի կարծիքով 2024թ․ իրենց և իրենց ընտանքների համար վատ տարի է եղել։ Այս հարցի տեսանկյունից տարբեր տարիները համադրելով` տեսնում ենք, որ ամենացածր արդյունքն արձանագրվել է 2018թ․՝ 46%, իսկ ամենամեծ մասնաբաժինը կրկին արձանագրվել է 2020թ․՝ 70%:

Ամփոփելով` կարող ենք փաստել, որ, ըստ  հարցումների, ամենաթեթև տարին եղել է 2018թ-ը, իսկ ամենաբարդ տարին՝ 2020թ․։

2024թ․ արդյունքները մոտ են 2019թ․ արդյունքներին, իսկ բոլորս շատ լավ հիշում ենք ճակատագրական իրադարձությունները, որոնք սկիզբ առան 2019թ․, և որոնցից մարդկությունը մինչև հիմա ուշքի չի գալիս։ 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով