Շվեյցարական խոշորագույն բանկերից մեկը՝ Credit Suisse-ը, տասնամյակներ շարունակ թաքցրել է կապերը նացիստների հետ։ Այս մասին օրերս հայտնել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով նախկինում փակված արխիվային փաստաթղթերը։
Հետաքննությունը բացահայտել է գաղտնի փաստաթղթերի մի փաթեթ «ամերիկյան սև ցուցակ» մակագրությամբ։ Այսպես են անվանակոչել նրանց, ովքեր Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ֆինանսական գործարքներ են իրականացրել Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի հետ:
Պարզվել է նաև, որ Credit Suisse-ում 1990-ականներին հայտնաբերվել են հաշիվներ, որոնք կապված են ֆաշիստական Գերմանիայի մի շարք բարձրաստիճան սպաների հետ։ Սակայն վերոնշյալ փաստերը թաքցրել են հանձնաժողովից, որն այդ ժամանակ ուսումնասիրվում էր Երկրորդ աշխարհամարտի տարիներին շվեյցարական բոլոր բանկերի գործունեությունը։
Շվեյցարական բանկը միտումնավոր անտեսել է նացիստների կողմից հրեական ակտիվների գողությունը պատերազմի ժամանակ և խոչընդոտել է հարազատների կողմից միջոցները վերականգնելու հետագա փորձերը:
2023 թվականի հուլիսի 24-ին, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը և Անգլիայի Բանկի տնտեսական կարգավորման մարմինը շվեյցարական Credit Suisse բանկին տուգանել էին համապատասխանաբար 269 միլիոն դոլարով և 87 միլիոն ֆունտով (111 միլիոն դոլար):
Նշվում է, որ տուգանքները գնահատվել են 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում բանկի ղեկավարությունում թույլ տրված կոպիտ խախտումների և ռիսկերի համար՝ կապված Archegos Capital Management-ի մասով նրանց կայացրած ֆինանսական որոշումների հետ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում