Եվրահանձնաժողովը մտադիր է համագործակցություն ապահովել գազի գնումների հարցում

1 Min Read

Եվրահանձնաժողովը ցանկանում է, որ ԵՄ անդամ երկրները առաջարկեն էներգետիկ ընկերություններին մասնակցել գազի համատեղ գնումների տարածաշրջանային հարթակում: Հայտնել է Financial Times-ը։

Եվրահանձնաժողովն առաջին անգամ ներկայացրել է գազի համատեղ գնումների իր հարթակը այս տարվա գարնանը՝ որպես միջոցառումների փաթեթի մի մաս, որի նպատակն է Եվրոպայում ավելի քիչ կախվածություն ունենալ ռուսական գազից:

Չնայած Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության մեկնարկից հետո գների կտրուկ աճին, հարթակը դեռ մնում է չօգտագործված, և դրա անդամներն ընդամենը հինգ երկրների ընկերություններ են։

Ըստ թերթի, Եվրահանձնաժողովի պաշտոնյաներն այժմ ցանկանում են, որ անդամ երկրները համաձայնեն արտակարգ օրենսդրությանը, որը կպարտադրի ԵՄ ընկերություններին օգտագործել հարթակը իրենց գնումների մի մասի համար:

Եվրահանձնաժողովի պաշտոնյաները կարծում են, որ դաշինքի կոլեկտիվ բանակցությունների ուժի օգտագործումը թույլ կտա պետություններին ավելի լավ պայմաններ ձեռք բերել գազի գնի վերաբերյալ:

Share This Article